Արմավիրի մարզում օրերս ողբերգական դեպք է գրանցվել, տղամարդը եղբոր գերեզմանին սպանել է կնոջը եւ փորձել ինքնասպան լինել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնից:
Այսպես, նրանց փոխանցմամբ՝ Արմավիրի գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը փետրվարի 15-ին՝ երեկոյան, իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, քարով հարվածներ է հասցրել կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի գլխին, այնուհետեւ սրիչով կտրել կնոջ պարանոցի հատվածը: Դրանից հետո տղամարդը նույն սրիչով վնասել է իր պարանոցը եւ վերջույթները:
Կինը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա ամուսինը գտնվում է «Արմավիրի» բ/կ-ում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Մանրամասներն՝ ավելի ուշ:


























