Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 35-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.18-ին, մարվել` 21.25-ին: Այրվել են Բ. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը` 5 քմ:


























