Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ, փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:


























