Շներին եւ կատուներին փրկելու կանչերը ոչ ծիծաղելի են, ոչ էլ անպետք: Նման  կարծիք ունի Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

«Շատերի համար նրանք ընկերներ են, եւ պետք է փրկել նրանց փորձանքից: Չեմ կարծում, թե շների եւ կատուների փրկությունը ծիծաղելի է կամ միջոցների վատնում», - հայտարարել է գեներալ մայորը` փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում:  Ըստ նրա` քաղաքացիներից բազմազան կանչեր են ստացվել: «Հնարավորինս չափ փորձում ենք օգնել բոլորին»:

Խոսելով տարբեր պատահարների հետեւանքով զոհերի թվի աճի պատճառների մասին` Նիկոլայ Գրիգորյանը ընդգծել է, որ դեպքերի մեծ մասը սոցիալական-կենցաղային բնույթի պատահարներից է լինում: Ըստ վիճակագրության` տարերային աղետները  անցյալ տարի բնավ էլ զոհերի մեծամասնության պատճառը չեն եղել: