Վարդենիս քաղաքում, փետրվարի 16-ին ինքնասպանության դեպք է գրանցվել: Այն տեղի է ունեցել Գեղամասար գյուղում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն գյուղի երիտասարդ բնակիչ, 34-ամյա Արշակի դին տան անդամները հայտնաբերել են տանը կից անասնագոմում` կախված վիճակում: Երիտասարդի ինքնասպանության պատճառների մասին մեզ չհաջողվեց տեղեկություններ պարզել: Պաշտոնապես եւս պատճառ չի նշվում:
Նախնական տեղեկություններով, այն ինքնասպանություն է:
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:


























