6-ամյա Մերին բոլորիս օգնության կարիքն ունի, ով արդեն մեկ ամսից ավելի է գտնվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Ես անպայման կառողջանամ»,- վստահ է Երեւանի թիվ 125 դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհի Մերի Թոփսակալյանը:
Մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 20-ը (Մերիի ծննդյան օրը) ամեն ինչ շատ լավ է եղել, սակայն 20 օր անց փոքրիկի վիճակը անսպասելիորեն փոխվել է: Ըստ բժիշկների`պատճառը աղջնակի գլխուղեղում առաջացած փոփոխություններն են պատճառը, որոնց պատճառով աղջնակն անհասկանալի ցնցումների մեջ էր ընկնում:
Արդեն մեկ ամիս «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամունքում գտնվող Մերիի վիճակը օրեցօր վատանում է, իսկ հակացնցումային դեղորայքը չի ազդում, նա արդեն բավականին թուլացել է: Բժիշկներին մինչ այժմ չի հաջողվել անգամ ճշգրիտ ախտորոշում տալ, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն:
Ըստ բժիշկների՝ երեխայի ախտորոշումն ու հետագա բուժումը հնարավոր է միայն արտերկրում (համապատասխան ախտորոշիչ սարքավորումների բացակայության պատճառով): Նրանք այդ մասին գրել են նաեւ ախտորոշման թերթիկում (էպիկրիզ):
Երեխայի ծնողները Մերիի բժշկական փաստաթղթերն ուղարկել են արտերկրի տարբեր կլինիկաներ, որտեղից հայտնում են, որ պիտի հենց իրենց մոտ հետազոտեն երեխային:
Մերին շարունակ կրկնում է. «Աստված ինձ առողջություն կտա»՝ ձեռքում պահելով կնունքի խաչը:
Մարդիկ, օգնեք, որ Մերիի մեծ ու լուսավոր աչուկների լույսը էլ ավելի պայծառ դառնա:
Մերիին օգնել ցանկացողները կարող են կատարել իրենց փոխանցումները հետեւյալ հաշվեհամարներով
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
AMD 220301196139000
USD 220301740126001
(Թոփսակալյան Համբարձում)

Լուսանկարում՝ Մերիի էպիկրիզը


























