Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» խանութից գողություն է արվել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ահազանգ են ստացել գողության մասին, առայժմ որեւէ մանրամասն չեն կարող հաղորդել, քանի որ խումբը դեռ տեղում է: