ՄԻՊ-ի օժանդակությամբ հաշմանդամություն ունեցող երիտասարդը վերականգնել է տրոլեյբուսով երթեւեկելու իր իրավունքը:
Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի հաղորդագրությունում նշվում է.
«Անվճար երթեւեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթեւեկելիս պարբերաբար հանդիպում էր խոչընդոտների: Տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը:
Խնդրի լուծման նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ: Արդյունքում՝ «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ն արագ կերպով լուծել է առաջացած խնդիրը եւ հաշմանդամություն ունեցող երիտասարդն այսուհետ առանց խոչընդոտների կարողանում է երթեւեկել իրեն անհրաժեշտ տրոլեյբուսով»:


























