Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, փետրվարի 14-ին, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Գեւորգ Զ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա 2007 թ. հունվարի 5-ից Վրաստանի Ախալքալաքիի ՆԳԲ կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:


























