Հայերի հանդեպ անհավասակշիռ հայտարարություններով հայտնի Թուրքիայի ԵՄ հարցերով արդեն նախկին նախարար Էգեմեն Բաղըշը Twitter-ի միջոցով նոր լուսանկար է ներկայացրել։

Էգեմեն Բաղըշը, Twitter-ում տեղադրել է ֆոտոշոփի ինչ-որ ծրագրով պատրաստված իր լուսանկարը, որում իր դեմքը հարմարեցվել է Լեոնարդո Դա Վինչիի հայտնի ստեղծագործության՝ Մոնա Լիզայի դիմանկարին։

Նկարի տակ Էգեմեն Բաղըշը թողել է հետեւյալ գրառումը. «Երիտասարդներն այս անգամ հայտնի «Մոնա Լիզա» ստեղծագործության հետ խաղացել են եւ այս աշխատանքն են ստացել»։

Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո հրաժարական էր ներկայացրել Էգեմեն Բաղըշը, ում անունը եւս շրջանառվում էր կոռուպցիոն գործարքների մեջ։