Եթե Հայաստանում որեւէ մեկը կարողանա թեկուզ մեկ պետություն նշել, որը կհամաձայնի ավելի ցածր սակագնով գազ մատակարարել, քան Ռուսաստանը, մենք պատրաստ ենք գազ գնել այդ երկրից: Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Պատգամավորն առաջարկել է խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` քննարկելու այն հարցը, թե ինչու են սպառողները գազը ստանում 393 դոլարով, որը սահմանին գնվում է 189-ով:
Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի Հայաստան պետական այցի շրջանակում երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին», ըստ որի` ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը հանձնել էր ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Արդյունքում Հայաստանը ներռուսաստանյան սակագներով է գազ ստանում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am


























