Ստամբուլահայ ծաղրանկարիչ Արեթ Գըջըրի հերթական ծաղրանկարը նվիրված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բարձրաձայնած «զուգահեռ պետություն» կառույցին եւ այդ համատեքստում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ում տեղ գտած Արեթ Գըջըրի ծաղրանկարը վերնագրված է «զուգահեռ ժխտողականություն» գրությամբ։

Ավելի վաղ, մեծ արձագանք էր գտել Արեթ Գըջըրի «Ցեղասպանության ենթարկվելու համար ներողություն եմ խնդրում»։ եւ «1915-ից սկսած Իմաստունների լռությունը» ծաղրանկարները։

Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այդ ամենի հետեւում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած «զուհահեռ պետությունը»։