Իսպանիայի պետական պարտքը 2013թ. դեկտեմբերին 100 տարվա մեջ առաջին անգամ անցել է ՀՆԱ-ի 94%-ը: Այս մասին ասվում է երկրի ֆինանսների նախարարության զեկույցում: 

Իսպանիայի կառավարությունը նախատեսել էր 2013թ. եզրափակել ՀՆԱ-ի  90,5% պարտքով, սակայն սեպտեմբերին, պետական պարտքի կտրուկ աճի պատճառով, 2012թ. համեմատությամբ տարեկան  պարտքի ավելացումը կազմել է 8,7%: Պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 94%-ը (961,555 միլիարդ եվրո):

Նշվում է, որ XX դարասկզբին այն կազմում էր ՀՆԱ-ի 123%-ը:

Համեմատության համար` տնտեսական ճգնաժամից առաջ՝ 2007թ., Իսպանիայի պետական պարտքը ՀՆԱ-ի 36% էր: Իսկ այժմ Իսպանիան գերազանցել է միջինեվրոպական ցուցանիշը եւ աճի տեմպերով ետ է մնում միայն Կիպրոսից եւ Հունաստանից:

Բացի դրանից, 2014 թ. բյուջեն  ձեւավորելիս երկրի կառավարությունը հաշվի է առել, որ 2015թ.  պետական պարտքը կհասնի  ՀՆԱ-ի 100%-ի, հայտնում է rosbalt.ru-ն: