Ադրբեջանում որոշել են ավելացնել պայմանագրայինների թիվը: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով զինվորական աղբյուրները:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պայմանագրայինների կհանձնարարվի ռազմատեխնիկայի ու բարձր հստակություն պահանջող տեխնիկայի կառավարումը, բացի այդ նրանց կնշանակեն կրտսեր հրամանատարների պաշտոններում, որոնք անձնակազմի հետ անմիջական կապի մեջ են: Ադրբեջանի ԶՈւ-ում կարծում են, որ այդ միջոցները կնպաստեն զինծառայության որակի բարձրացմանը, իսկ բացսական դեպքերը կհասցվեն նվազագույնի: Ծրագրվում է, որ պայմանագրայինների թիվը աստիճանաբար կավելանա:
Ինչպես աղբյուրն է ընդգծում, այդ պրակտիկան արդեն մի քանի տարի է կիրառվում է Սահմանամերձ ու Ներքին զորքերում:




























