Ռուսաստանում 2014թ. վերջին Հյուսիսային նավատորմի ռազմական նոր կառույց կհայտնվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյային:
«Ռուսական բանակում նոր կառույց է ստեղծվում` Հյուսիսային նավատորմն ուժեղացնելու եւ նրան ցամաքային զորքերի արկտիկական ջոկատներ, ինչպես նաեւ կառավարման հավելյալ մարմիններ հանձնելու հաշվին», - ասել են ԶՈՒ-ի Գլխավոր շտաբում:
Ըստ գերատեսչության ներկայացուցիչների` ռազմականացված նոր կառույցը ստեղծելու գլխավոր նպատակը Արկտիկայում ռուսական պետության շահերը պաշտպանելն է:
Բացի դրանից, աղբյուրը ճշգրտել է, որ ներկայումս փաստաթղթերն են պատրաստում, որպեսզի մինչեւ տարեվերջ նոր կառույցը սկսի գործել:

























