Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, փետրվարի 16-ին, ժամը 01.40-ին, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Ռուսլան Ա.-ին, եւ ուղեւորներ` 26-ամյա Հայկ Ղ.-ին, 37-ամյա Արամ Հ.-ին, 40-ամյա Արմեն Թ.-ին եւ 34-ամյա Վահե Թ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ սրահից հայտնաբերվել եւ առգրավվել է «Իժ-58» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան` 2 փամփուշտով, եւ «Իժ-18E» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի հրացան:
«Իժ-58» հրացանի վերաբերյալ Արմեն Թ.-ն ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, իսկ «Իժ-18E» տիպի հրացանը պատկանում է Հայկ Ղ.-ի պապին, ով չունի համապատասխան փաստաթուղթ:
«Իժ-18E»-ն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























