Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, փետրվարի 15-ին, ժամը 22.40-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտից բերման են ենթարկել 21-ամյա Գագիկ Հ.-ին, 23-ամյա Միհրան Կ.-ին, 21-ամյա Արթուր Ս.-ին եւ հրավիրել 49-ամյա Անուշ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 22.10-ի սահմաններում, նշված վայրում, ոստիկանները Գագիկ Հ.-ի, Միհրան Կ.-ի, Արթուր Ս.-ի մոտ հայտնաբերվել էին 2-ական 5.000 դրամանոց նույն սերիա-համարի, արտաքինից կեղծ թվացող թղթադրամներ, որոնցից մեկով Արթուր Ս.-ն Անուշ Հ.-ից գնել էր փուչիկներ:

Կատարվում է հետաքննություն: