Նաիրիի բաժնի ծառայողները, փետրվարի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Քանաքեռավան գյուղից բերման են ենթարկել 34-ամյա Ազիզ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունիսի 11-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր պաշտոնատար անձին կաշառք տալու մեղադրանքով: