Գյումրի-Արմավիր ճանապարհի 50-րդ կմ-ին, փետրվարի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: