Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, փետրվարի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Օպել Վեկտրա» եւ երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























