Երեւանի Մյասնիկյան պողոտայում փետրվարի 15-ին, ժամը 00.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց»-ի 4-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: