ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ եւ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին զգուշացրել, որ նրան կարող են պատասխանատվության ենթարկել: 

Ըստ փորձագետների կոմիտեի` ԿԺԴՀ-ի ղեկավարությունը պետք է դատարանի առաջ կանգնի` կտտանքների, զանգվածային սպանությունների, ցեղասպանության այլ  գործողությունների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հյուսիսային Կորեայի իշխանությունը հերքել է ՄԱԿ-ի զեկույցի եզրակացությունները` այն անվանելով ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների քաղաքական դավադրություն:

Չինաստանը հայտարարել է, որ դեմ է ԿԺԴՀ-ի դեմ Միջազգային քրեական դատարանում գործ հարուցելուն, նշելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո կկիրառի համապատասխան բանաձեւի վրա:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցը հրապարակելուց հետո հայտարարել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է ուժեղացնի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա`  «այդ երկրում մարդու իրավունքների ահավոր վիճակը կարգավորելու նպատակով»: