Վաշինգտոնը հերքում է Կարակասում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության երեք աշխատակիցների հասցեին Վենեսուելայի մեղադրանքները, որոնց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրահանգել էր  հայտարարել պերսոնա նոն գրատա: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

«Այն մեղադրանքները, որ ԱՄՆ-ն օգնում է Վենեսուելայում ցույցեր կազմակերպել, անհիմն են եւ սուտ: Մենք սատարում ենք մարդու եւ հիմնարար ազատություններին եւ իրավունքներին, ոչ միայն Վենեուելայում, այլեւ` ամբողջ աշխարհում: Սակայն մենք վաղուց ասում ենք, որ Վենեսուելայի քաղաքական ապագան պետք է վճռի Վենսուելայի ժողովուրդը», — հայտնել է Պսակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոննախիրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության երեք աշխատակիցներ հայտարարվելու են պերսոնա նոն գրատա` տեղի համալսարանանների աշխատանքին խառնվելու համար: Ըստ նրա` ԱՄՆ-ն համագործակցում է ընդդիմության հետ` Վենեսուելայի կառավարությունը տապալելու համար:  Նշենք նաեւ, որ անցյալ շաբաթ Վենեսուելայի քաղաքներում նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների երթեր էին տեղի ունեցել, խռովությունների հետեւանքով զոհվել էր երեք մարդ, վիրավորվել` 66-ը: