Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը փետրվարի 17-ին հիվանդանոց է տեղափոխվել` հոդատապերի սրացման պատճառով:
Շիրակը տեղափոխվել է Փարիզից արեւմուտք գտնվող Օ դը Սեն արվարձանի ամերիկյան հիվանդանոց: «Ժակ Շիրակը բավական ուժեղ ցավեր է ունեցել երկու օր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցում բժիշկները ստուգում կանցկացնեն», - ասել է նախկին նախագահի շրջապատի աղբյուրը:
81-ամյա քաղաքական գործիչը բուժզննում էր անցել Փարիզի արվարձաններից մեկի հիվանդանոցում: Դրանից հետո բժիշկները Շիրակին թույլ էին տվել տուն վերադառնալ: Նշենք, որ 2005 թ. Ժակ Շիրակը կաթված էր ստացել, իսկ 2013թ. երիկամների վիրահատոթյան էր ենթարկվել:




























