«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն հարցին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնիսկ բանակում չի ծառայել, բայց ընդգրկվել է ԵԿՄ վարչության կազմում, գեներալ Մանվել Գրիգորյանն ասել է. «Տարոնը կարգին տղայա, Երեւան քաղաքումա ծառայում»:

Անհասկանալի է, թե ինչու է գեներալ Մանվելն այդքան ժլատ գտնվել  Տարոն Մարգարյանին փառաբանելու հարցում։ Կարող էր, չէ՞ ասել. «Ապրես, որ դու կաս, վերջի՜ կոմսոմոլ»։ Կամ Լիսկային ասել. «ապրես, որ դու կաս, վերջի՜ սնայպեր»։ Կամ՝ Սամվել Ալեքսանյանին ասել՝ «ապրես, որ դու կաս, վերջի՜ դախլչի»։ Կամ Արթուր Բաղդասարյանին ասել. «Ապրես, որ դու կաս, վերջի՜...»։
Չէ, այդ մեկը չէր կարող ասել։ Ոչ թե բառը չգիտի, այլ որովհետեւ վերջինը չի։

Ինչ վերաբերում է «Տարոնը կարգին տղա յա» արտահայտությանը, ապա համաձայնեք, այնքան էլ ծանրակշիռ փաստարկ չէ։ Եթե որպես հիմնական «չափանիշ» ընտրվի «լավ տղա» լինելը, ԵԿՄ վարչության 70 տոկոսը պիտի փոխվի։ Իսկ դա արդեն կարող է ծանր հետեւանքներ ունենալ հենց գեներալ Մանվելի համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում