Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ:

Ընդդիմության կողմնակիցները արգելափակել են մի քանի կառավարական շինություն, մասնավորապես, պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունների շինությունները, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ոստիկանությունը փորձում է դուրս հանել նրանց այնտեղից, ինչի արդյունքում դիմում է հատուկ քայլերի, այդ թվում՝ արցունքաբեր գազ կիրառելուն:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Բանգկոկում ոստիկանությունը ձերբակալել էր մոտ հարյուր ցուցարարների: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: