Ֆրանսիայում երկրի նախագահ Ֆրանսուա Օլլանդի նախկին կողակիցը՝ Վալերի Տրիերվեյլերը հայց է ներկայացարել Closer ամսագրի դեմ՝ իր լուսանկարը հրապարակելու համար:

Ինչպես հաղորդվում է, հայցի գումարը կազմում է 55 հազար եվրո: Հայցվորն ամսագրին մեղադրում է «մասնավոր կյանք ներխուժելու» ու Մավրկիա կղզու լողափերից մեկու իր լողազգեստով նկարները հրապարակելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Լուսանկարների հրապարակամանն արձագանքել է նաեւ Տրիերվեյլերի որդին որն իր Twitter-ում պահանջել «հանգիստ թողնել իր մորը՝ նրա բազմաթիվ ապրումներից հետո»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հենց Closer ամսագիրն էր հրապարակել Օլլանդի ու դերասանուհի յուլի Գայյեի կապի մասին հոդված: Արդյունքում՝ 59-ամյա նախագահը հայտարարել էր Տրիերվեյլերի հետ հարաբերությունները խզելու մասին: Զույգը միասին էր 2007-ից ի վեր: