Ադրբեջանում սոցկայքում արված գրառումը գրեթե խոշոր խռովության պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախօրեի երեկոյան տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Արչիվան գյուղի մի խումբ բնակիչներ փորձել են փակել Աստարա-Լյանքյարան ավտոմայրուղին: Հետո նրանք հավաքվել են Աստարինի շրջանի ոստիկանության շենքի մոտ ու բողոքել, որ Աստարինի բնակիչներից մեկը սոցիալական ցանցերում վիրավորել է գյուղի բնակիչներին:
Պարզվել է, որ դժգոհության պատճառը Պենսեր գյուղի բնակչի կողմից վիրավորանքն է եղել: Քննիչ Հիկմետ Ագիեւի խոսքով՝ բնակիչները պահանջել են պատժել մեղավորին: Նա նշել է, որ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ ոչ մի վիրավորանք էլ չի եղել: Ինչ-որ մեկը կոտրել է նրա պրոֆիլն ու վիրավորական բնույթի հաղորդագրություններ տարածել: Ներկայումս ոստիկանությունը որոնում է չարագործին: Պարզաբանումից հետո գյուղացիները գնացել են իրենց տները: Ոստիկանության աշխատակիցը հերքել է նաեւ բնակիչների ու իրավապահների միջեւ բախման մասին տեղեկությունները:




























