Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ոստիկանների ու ընդդիմության բախումների արդյունքում մեկ ոստիկան է մահացել, եւս 24 մարդ վիրավորվել է:

Հաղորդվում է, որ մեկ ոստիկան մահացել է գլխի հրազենային վնասվածքից, եւս 14 ոստիկան ու 10 ցուցարարներ տարբեր աստիճանի հրազենային ու բեկորային վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի բժշկական կենտրոններից մեկի հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին առավոտյան ժամը յոթից Բանգկոկի ոստիկանությունը շարունակել է փետրվարի 5-ին սկսված գործողությունը՝ վերադարձնելու ընդդիմության գրաված հաստատությունները: