Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի ու Արսենի Յացենյուկի հետ:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կլիչկոն ընդգծել է, որ կանցլերի հետ մեկ ժամից ավել խոսել են Ուկրաինայում տիրող ճգնաժամի լուծման ուղիների մասին:
Ըստ նրա՝ քննարկվել են ճգնաժամի հնարավոր լուծման ուղիները: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը:
Իր հերթին Մերկելը Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու պարտադիր միջոց չի համարում ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ընդունելը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:




























