«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը չի մասնակցել Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին, «ընդամենը մտել է, գեներալին շնորհավորել եւ դուրս եկել»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:

Նա նշեց, որ համագումարին մասնակցելու հրավեր ուներ: «Ես չեմ մասնակցել համագումարին, գեներալին շնորհավորել եմ եւ դուրս եկել, բայց ես այնտեղ 3 րոպե եմ մնացել: Ժամային տարբերություններ կային, ես ինչպե՞ս կարող էի իմ համագումարին չգնայի»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Հրապարակը« գրել էր, որ մի շարք կարկառուն ԲՀԿ-ականներ՝ Բազմասեր Առաքելյանը, Լյովա Խաչատրյանը, փետրվարի 15-ին ԲՀԿ համագումարը թողել՝ եկել էին ԵԿՄ համագումարին մասնակցելու: