Ռոստելեկոմը շարունակում է հանդես գալ նոր  առաջարկներով եւ փոխում է ինտերնետի արագության մասին պատկերացումները՝ իր բաժանորդներին ընձեռելով առավել բարձր  արագությունից օգտվելու հնարավորություն: Մշտապես հետեւելով իր բաժանորդների պահանջներին ` ընկերությունը  սկսած սույն թվականի փետրվար 17-ից բարձրացնում է ինտերնետի հասանելիության եւ  Տրիո կոնստրուկտոր ծառայությունների փաթեթում ներառված արագությունները՝ գործող եւ նոր բաժանորդների համար  անփոփոխ թողնելով նշված փաթեթների սակագները:

Սակագնային փաթեթ Անլիմ՝

Ռումբա – 6000 դրամ – մինչեւ 6 Մբ/վ

Մամբո – 7000 դրամ – մինչեւ 10 Մբ/վ

Սալսա – 9000 դրամ – մինչեւ 14 Մբ/վ

Սամբա – 12000 դրամ – մինչեւ 17 Մբ/վ

Այսուհետ, բաժանորդները կարող են ստեղծել Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային կամ Տրիո կոնստրուկտոր ժամկետային + ծառայությունների փաթեթն էլ ավելի բարձր արագություններով: Ծառայությունների փաթեթում ներառված ինտերնետի 10 Մբ/վ, 18 Մբ/վ եւ 25 Մբ/վ արագությունների փոխարեն, այսուհետ կգործեն մինչեւ 11 Մբ/վ, մինչեւ 22 Մբ/վ եւ մինչեւ 33 Մբ/վ արագությունները:

Ներկայումս ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երեւանի Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններում եւ Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Սեւան, Դիլիջան, Իջեւան, Մարտունի, Կապան եւ Քաջարան քաղաքներում: