Վրաստանն ու Ադրբեջանը մշակում են միասնական տեղեկատվական համակարգ՝ անցակետերում: Այս մասին հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ՏՏ կենտրոնի ղեկավար Վախթանգ Լաշկարաձեն:
Նա նշել է, որ գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է ադրբեջանցիների հետ, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Պաշտոնյայի կարծիքով՝ այդ կերպ ժամանակն էապես կտնտեսվի:
Պիլոտային ծրագրի հաջողվելու դեպքում նմանատիպ համակարգ կթողարկվի նաեւ ադրբեջանա-վրացական սահմանի բոլոր անցակետերում:



























