Թուրքիայի խորհրդարանում դատավորների եւ դատախազաների իրավունքները սահմանափակող օրինագծի վավերացումից հետո ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունն ուղղվել է նախագահ Աբդուլլահ Գյուլին, ով ավելի վաղ ասել էր, թե երբ այդ նախագիծն անցնի խորհրդարանում, կտեսնեք ինչ եմ անելու։

Թուրքական sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում իշխող կուսակցության ջանքերով անցկացված դատախազների եւ դատավորների մասին օրենքի հետ կապված սկսել նախագահ Աբդուլլահ Գյուլի վիճակը համեմատել Նասրեդին հոջայի հետ կապված մի անեկդոտի հետ։  Ավելի վաղ, Աբդուլլահ Գյուլը բացասական էր գնահատել հիշյալ օրինագիծը եւ սպառնալից ասել. «Երբ այն կանցնի խորհդարանում, կտեսնենք ինչ եմ անելու»։

Այս կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորների միջեւ շրջում է հետեւյալ անեկդոտը. «Մի անգամ Նասրեդին հոջայի խուրջինը գողանում են։ Նա հավաքում է հարեւաններին եւ ասում. «Եթե խուրջինս չգտնվի, կտեսնեք ինչ եմ անելու»։ Հարեւանները միմյանց հետո խորհրդակցում են եւ գտնում գողացված խուրջինն ու դնում տեղը։ Հաջորդ օրը հարեւաններն ասում են Նասրեդին հոջային, թե արդեն գտնվել է խուրջինը, իսկ եթե չգտնվեր նա ի՞նչ էր անելու։ Ի՞նչ էի անելու, հին կարպետը կտրելու էի, նոր խուրջին էի կարելու»,-պատասխանում է Նասրեդին հոջան»։