Երիտասարդությունը, որը մեծացել է ժամանակակից խոշոր քաղաքներում, ագրեսիվ է: Նման կարծիք է հայտնել բնապահպան Կարինե Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:«Այդ երիտասարդները մեծանում են քարե միջավայրում, տեսնում են միայն քար, ապակի, բետոն, ուստիեւ ագրեսիվ են»,- նշել է բնապահպանը: Կարինե Դանիելյանը վստահ է, որ մարդը բավական հեռացել է բնությունից. «Ես հավանում եմ ֆանտաստիկ վեպերից մեկի հերոսի արտահայտությունը ժամանակակից քաղաքների մասին. քաղաքները հիվադն երեւակայության արդյուքն են:
Ինչպես նշել է բնապահպանը, միջնադարյան քաղաքները բնության գրկում էին: «Այժմ քաղաքներն աճել են, եւ այդ արհետսական էկոհամակարգն ազդում է մարդու վրա: Կյանքի որակը կորչում է: Իհարկե, կա էլեկտրականություն, ջուր: Սակայն կապը բնության հետ կորել է»,- նշել է Դանիելյանը:Այժմ շատ քաղաքների իշխանություններ եկել են այն գիտակցությանը, որ այլեւս այդպես շարունակել չի կարելի, գիտակցում են սխալներն ու փորձում են փոխել իրավիճակը: Այս կապակցությամբ Կարինե Դանիելյանը հիշեցրել է Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի գոյության մասին: «Դրանում խոսքը ոչ միայն բնական լանդշաֆտների պահպանության մասին է, այլ նաեւ արհեստական: Օրինակ Երեւանում պարտավոր են կառուցել շինություններն այնպես, որ չփակեն Արարատ լեռան բնապատկերը: Քաղաքը նախապես այդպես է նախագծվել: Ցավոք, խախտումներն ամեն քայլափոխին են»,- արձանագրել է Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը նաեւ ընդգծել է, որ պետք է հիշել. բնությունը միլիոն անգամ ուժեղ է մարդկանցից ու դաժանորեն վրեժխնդիր է լինում:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի


























