«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 20-ին, չցանկանալով խանգարել դասապրոցեսը եւ օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ ՀՊՃՀ-ի բակում, ճաշարանի (13-րդ մասնաշենք) առջեւ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
«Մեր նախաձեռնությունը խիստ կարեւորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:
Շատ կարեւոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ եւ լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաեւ ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:


























