Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ տվյալ պահին Կիեւի կենտրոնում ցուցարարների հետ բախումների արդյունքում արդեն 48 իրավապահ է տուժել: Այս մասին հաղորդվում է նախարարության հաղորդագրությունում:
Բացի այդ, Եվրոմայդանից բժիշկները հաղորդում են, որ բախումների արդյունքում արդեն հարյուրավոր ցուցարարներ են տուժել, երեք մարդ մահացել է, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Հիշեցնենք, որ առավոտից ցուցարարները պիկետավորում են Գերագույն ռադան՝ պահանջելով հետ վերադարձնել 2004-ի Սահմանադրությունը:




























