Կիեւի կենտրոնում ակցիայի մասնակիցները փորձում են գրավել Կիեւի քաղաքապետարանի շենքը, որոնք ցուցարարներն ազատել էին նախորդ կիրակի:

Նրանք Մոլոտովի կոկտեյլներ են նետում շենքի ուղղությամբ, անվադողեր են այրում, հաղորդել են Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի խոսքով՝ գերատեսչության անդամները 14.00 սահմաններում տարհանվել են շինությունից, հաղորդում է «որեսպոնդենտը»:

Հիշեցնենք, որ առավոտից ցուցարարները պիկետավորում են Գերագույն ռադան՝ պահանջելով հետ վերադարձնել 2004-ի Սահմանադրությունը: