Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ցնցված է Կիեւում զոհված ցուցարարների մասին լուրերից եւ կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից ու վերադառնալ երկխոսության, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Ցնցված եմ եւ վշտացած Ուկրաինայում զոհված ցուցարարներ մասին տեղեկություններից: Ճգնաժամից դուրս գալու ելքը զսպվածությունն ու երկխոսությունն են, ոչ թե բռնությունը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շուլցը:
Հիշեցնենք, որ Կիեւում ցուցարարների եւ ոստիկանների բախման հետեւանքով արդեն տուժել են հարյուրավոր ցուցարարներ, զոհերի թիվը հասել է 5-ի:




























