Կիեւի կենտրոնում, մետրոպոլիտենի «Կրեշչատիկ» կայանարի մոտ, բարիկադների վրա երկու մարդու դիակ են գտել՝ կնոջ եւ տղամարդու: Նրանք 50-60 տարեկան են, հաղորդում է Segodnya.ua-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր 3 զոհի մասին, որոնց մարմինները տեղափոխվել էին Սպայի տուն:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ անհայտ անձինք հարձակվել էին Կիեւի ոստիկանության Պեչորյան շրջանային վարչության վրա: «Մոտ հազար անհայտ անձինք, որոնք վազելով անցել են Պեչորյան շրջանային վարչության կողքով, սկսել են հարվածել ապակիներին, կոտրել անվտանգության տեսախցիկները, ինչպես նաեւ ծուխ արձակող նռնակներ նետել շենքի ներսը»,-հայտնել են Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունում:
Այս պահին իրավապահներին հաջողվել է արգելափակել շենքի մուտքը: Ոստիկանությունում նաեւ նշել են, որ անհայտ անձինք ջարդել են մի քանի ավտոմեքենա, այդ թվում ոստիկանությանը պատկանող, որոնք կանգնած են եղել ոստիկանության շենքի մոտ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:




























