Կիեւում իրավապահները ցուցարարներին Ինստիտուսկայա փողոցից հետ են մղել դեպի Մայդան:

Ներքին զորքերի ծառայողները կուտակվել են Օկտյաբրսկայա պալատի եւ Ինստիտուտսկայա փողոցում բարիկադների մոտ: Մայդանում գտնվող մարդիկ պատրաստվում են հետ մղել հրանավոր հարձակումը:

Արժե նշել, որ այս պահին ցուցարարները խարույկ են վառել Օկտյաբրսկայա պալատի եւ «Ուկրաինա» հյուրանոցի մոտ: Այնտեղից ծուխ է դուրս գալիս: Հակամարտությունն արդեն սկսվել է Ինստիտուտսկայա փողոցի կողմում, մարդիկ Մոլոտովի կոկտեյլներ ու քարեր են նետում իրավապահների կողմը:

Իրավապահների կողմից ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում:

Մայդանում բարիկադների մոտ հարյուրավոր կամավորներ են հավաքվում: Իրավապահները անցել են Ինստիտուտսկայա փողոցի բարիկադի վրայով, հաղորդում է ՈՒՆՆ թղթակիցը:

Ներկայումս նրանք դանդաղ առաջ են շարժվում դեպի Մայդան: Իրավապահները արդեն մոտենում են Օկտյաբրսկայա պալատի մոտ գտնվող բարիկադներին եւ շարունակում են գրոհել:

Ներկայումս Մայդանում մի քանի հազար մարդ կա: