Ուկրաինայի իրավապահ մարմիններից մեկի աշխատակիցը ռացիայով տեղեկություն է հաղորդել իրավապահների շարքերում կորստի մասին, հաղորդում է «Վեստին»: Այդ կերպ այս պահին զոհերի թիվը կարող է հասնել 6-8 մարդու:
Բացի այդ, «Segodnya.ua»-ի տեղեկությունների համաձայն, ուժայինները մայրաքաղաքի կենտրոնում գրոհ են սկսել «Ուկրաինական տան» վրա(միջազգային կոնգրես-կենտրոն): Շենքից սկսել են տարհանել մարդկանց: Սկսել է քաղաքացիական անձնանց տարհանումը, հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան:
Դրա հետ մեկտեղ արտակարգ կարգով Մայդանում ակտիվիստները տեղափոխվում են վրաններից Արհմիությունների տուն, «Աջ թեւի» ու Ավտոմայդանի շտաբեր:
Իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարն ու ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը հայտարարել են, որ եթե 18:00-ին անկարգությունները քաղաքում չդադարեն, ծառայությունները պարտավոր կլինեն կարգը հաստատել օրենքով նախատեսված միջոցներով:




























