Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 16.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի 1-ին կմ-ի մոտակայքում նկատվել է հրդեհ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.19-ին, մարվել` 17.27-ին:

Այրվել է 2 հեկտար խոտածածկ տարածք, մոտ 50 պտղատու ծառ և 5000 քմ խաղողի այգի (մասամբ):