Մեծ պահքի շրջանը մոտենում է, այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր՝ փետրվարի 18-ին, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ազգային ամենամյա ուղերձում արված հայտարարությանը քաղաքացիական պատերազմի սկսվելու մասին:
Կարեն Քոչարյանը խոստովանեց, որ դա իր միտքը չէ, կարդացել է ֆեյսբուք սոցիալական կայքում եւ իրեն շատ դուր է եկել:
«Մեծ պահքի շրջանը մոտենում է, այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվացել է: Հասկացողը կհասկանա, չհասկացողը պետք էլ չի, որ հասկանա»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ հրաժարվելով ավելին ասել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ամենամյա ազգային ուղերձում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել համախմբվել քաղաքացիական պատերազմից խուսափելու համար. «Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին չէ, մենք պետք է համախմբվենք եւ նոր ուղի ընտրենք, որն առաջարկում եմ իմ ազգային ամենամյա ուղերձում», -ասել էր «Ժառանգության» առաջնորդը:



























