Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այդ մասին հաղորդել է ուկրաինական LB.ua կայքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: 

Բանակցությունների մանրամասներն ու արդյունքները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ուժայինների եւ ցուցարարների միջեւ Կիեւում վերսկսվել են բախումներն ուկրաինական մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Վերջին տվյալներով՝  իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է 10 մարդ: