Կիեւի կենտրոնում ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ բախումների ժամանակ զոհվել է Վրաստանի քաղաքացի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը: Զոհվել է 54-ամյա Զուրաբ Խուրցիան: Նրա մահվան մասին տեղեկությունն արդեն հաստատել են Ուկրաինայի իրավապահ մարմինները՝ հստակեցնելով, որ մահվան փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Վրացի դիվանագետի խոսքով՝ վերջին տարիներին Կիեւում բնակվող Խուրցիայի մարմինը հայտնաբերել են Ինստիտուտի փողոցում, որը գտնվում է Անկախության հրապարակի հարեւանությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ուժայինների եւ ցուցարարների միջեւ Կիեւում վերսկսվել են բախումներն ուկրաինական մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Վերջին տվյալներով՝ իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է 10 մարդ:




























