Կիեւի կենտրոնում ուժային հակամարտության հետեւանքով զոհերի թիվն աճում է:Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», ցուցարարների կողմից 20 զոհ ու մոտ 500 վիրավոր կա: Ուկրաինայի ռողջապահության նախարարությունը հաստատել է մահվան միայն 11 դեպք ցուցարարների կողմից Կիեւի ժամանակով 23:00 –ի դրությամբ:
Իր հերթին, Ուկրաինայի ՆԳՆ տվյալների համաձայն, բախման հետեւանքով զոհվել է 7 ոստիկան, վիրավորվել են մոտ 300-ը:
Կիեւում զանգվածային փողոցային բախումները վերսկսվել են փետրվարի 18-ին: Հենց այդ օրը Գերագույն ռադայի նիստ էր տեղի ունեցել, որի ժամանակ ընդդիմությունը պահանջել էր վերադարձնել կառավարման խորհրդարանա-նախագահական ձեւը՝ վերականգնելով 2004թ.-ի Սահմանադրությունը:




























