Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում այրվում է կոնսերվատորիան:
Մայդանում նույնպես մի քանի վրան է բռնկվել:
Բողոքողներն անվադողեր են այրել եւ ուժայիններին պատասխանում են քարերով ու «Մոլոտովի կոկտեյլներով»:
Երկրի արեւմտյան Տերնոպոլի մարզում բողոքողներն այրել են ՆԳՆ-ի վարչության շենքը: Ոստիկանները վախից փախչում են: Տեղեկություն կա, որ քաղաքի բնակիչների ճնշման տակ ընկրկել է նաեւ մարզային ոստիկանությունը:
Լվովում բնակիչները հրդեհել են ներքին զորքերի զորամասերը:
Ուժայինները աղմկարար ռումբեր են նետում ցուցարարների վրա: Մինչ այդ բռնկվել էր զորամասի միայն մի մասը, իսկ այժմ այրվում է ողջ երկրորդ հարկը:




























