«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «Չի»-ին էր դիմել մի քաղաքացի՝ հայտնելով, որ Ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերել է մի իրավախախտում եւ այն ուղարկել իր եղբոր անունով, ով արդեն 11 տարի է մահացած է։
Քաղաքացին նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որ պատահել է: «Հայփոստից ասացին, որ «գային» կտեղեկացնեն, ես էլ փոստատարի հետ մահվան վկայականը ուղարկեցի իրենց»,– նշում է նա։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ մի տաքսի ծառայության վարորդ եւս մտահոգվել էր նմանատիպ խնդրով. վերջինիս դեպքում էլ ՃՈ-ն տուգանել էր վարորդի հորը, ով եւս մահացած է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


























