Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 07.35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. «Աուդի» մակնիշի վատոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Աուդի» մակնիշի 34 ՏՍ 114 համարանիշի ավտոմեքենան շրջվել է, վարորդ՝ Մ. եւ ուղեւոր՝ Թ. Դ.-երը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Զոհեր եւ տուժածներ չկան:



























